«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտորության սահմաններն ու ռիսկերը

16/02/2026

Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտորությունը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո՝ նպատակ ունենալով նվազեցնել երկարամյա կախվածությունը միայն մի ուղղությունից (առավելապես Ռուսաստանից) և ընդլայնել գործընկերների շրջանակը՝ ԱՄՆի, ԵՄի, Իրանի և այլ պետությունների հետ։ Դիվերսիֆիկացման այս քաղաքականությունն արտահայտվում է ինչպես նոր երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ստեղծմամբ, այնպես էլ ռազմավարական նախաձեռնությունների ընդունմամբ՝ օրինակ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության hռչագիրը՝ հատուկ ուշադրություն տալով անվտանգությանը, տնտեսությանը ու քաղաքական երկխոսությանը։ Հայաստանը ձգտում է ստեղծել նոր, ավելի ինքնուրույն արտաքին քաղաքական մոդել՝ չհրաժարվելով ԵԱՏՄ անդամությունից, միևնույն ժամանակ խորացնելով կապերը ԵՄի հետ։

Սակայն այդ բազմավեկտոր մոտեցումը ունի իր սահմանները՝ քանի որ Հայաստանի կարևորագույն առևտրային և անվտանգային կախվածությունը դեռևս մնում է Ռուսաստանը՝ ներառյալ էներգետիկ ոլորտում (օրինակ՝ էներգակիրների արտոնյալ մատակարարումներ և ԵԱՏՄ շրջանակում առևտրային արտոնություններ)։ Մոսկվայի հետ հարաբերություններում նվազող վստահությունն ու ներգրավվածությունն առաջացրել են որոշ անհանգստություններ, որոնք պայմանավորված են ռազմավարական անվտանգային ռիսկերով։

https://apri.institute/hy/hayastani-artaqin-qaghaqakanutyuny/