«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ինտերն» առաջիկա օրերին կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին

31/05/2022

«Ինտերը» վստահ է, որ առաջիկա ժամերին կավարտի Հենրիխ Մխիթարյանի հետ անվճար պայմանագիր կնքելու գործարքը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: «Ներաձուրիները» հայ կիսապաշտպանին առաջարկել են համաձայնագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականը՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Անձամբ Մխիթարյանը նույնպես մտածում է «Սան Սիրո» տեղափոխվելու մասին: Պայմանագրի ստորագրումից հետո 33-ամյա ֆուտբոլիստը կստանա 2 միլիոն եվրո բոնուս։

Հիշեցնենք, որ գործակցության երկարաձգման վերաբերյալ «Ռոմայի» վերջին առաջարկը Հենրիխին արվել էր մայիսի սկզբին: «Գայլերը» նրան առաջարկում են մինչև 2023 թվականը նախատեսված համաձայնագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ և տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերը գնահատում է 10 միլիոն եվրո։
https://proffootball.am/