«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի պատճառը

17/03/2023

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտարարի հրաժարականի մասին։ Մենք գրել էինք, որ նա այդ մասին կհայտարարի օրվա երկրորդ կեսին։ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի մասին կտեղեկացնի մինչև 15:00-ն։

Մեր տեղեկություններով Երևանի քաղաապետի հրաժարականի պատճառն այն է, որ տևական ժամանակ է քաղաքապետարանում երկիշխանություն է ստեղծվել, ինչը իսկզբանե դուր չի եկել Սարգսյանին։ Նա քաղաքապետարանում «բուտաֆորիա» էր, բոլոր հարցրերը լուծում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս է նաև մասնակցում կառավարության նիստերին։ Վերջերս էլ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ինքը Հրաչյա Սարգսյանի փոխարեն մասնակցում կառավարության նիստերին, Ավինյանն իր պատասխանով ավելի վատ դրության մեջ էր դրել Սարգսյանին։ «Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,- ասել էր Ավինյանը, տպավորություն ստեղծելով, թե կառավարության շենքում գտնվողներն ու հատկապես ինքը պատկերացումների լայն շրջանակ ունեն։

Այս հայտարարությունն էլ վերջնական հունից հանել է Հրաչյա Սարգսյանին, ում վերջերս նաև քաղաքապետարում հայտարարությունների տեքստը կարդալ էին տվել, այդ կերպ ավելի ծիծաղելի վիճակում դնելով նրան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Ավինյանի և Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել էին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Սարգսյանը հրաժարական ներկայացնելու որոշում կայացնի։

Սա իհարկե չի նշանակում, որ Երևանում արտահերթ ընտրություններ կկայանան։ Քաղաքական որոշում դեռ կայացած չէ։ Ավագանին նոր քաղաքապետ կընտրի, որն էլ իհարկե ոչնչով չի զիջի Հրաչյա Սարգսյանին ու կլինի  հերթական  «բուտաֆորիան», Ավինյանն էլ կշարունակի լուծել հարցերը։