Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը

14/09/2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, առողջապահության նախկին փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հեռացվել են Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմից։ Փաշինյանի որոշման մեջ ասվում է․

« Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ռ. Բադասյան» բառերը հանել.
2) «Ա. Սմբատյան» բառերը հանել.
3) «Ա. Գաբուզյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության
ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, քրեաբան (համաձայնությամբ)» բառերը հանել»: