«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկի մնացորդները

25/11/2020

Վանի Էրջիշ շրջանում, Վանա լճի ջրի մակարդակի անկման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի նավահանգստի մնացորդներ: Նավահանգիստն օգտագործվել  է շուրջ 2750 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը:  

Նշվում է, որ Վանա լճի ջրերի և հին նավահանգստի ավերակների միջև կա մոտ 50 մ հեռավորություն:

Վերջին տարիներին Վանա լճի ջրի մակարդակի զգալի նվազման արդյունքում Էրջիշ շրջանում բազմաթիվ պատմական և բնական արժեքավոր մնացորդներ են հայտնաբերվել:

Աղբյուրը նշում է նաև, որ ուրարտացիները մեծ շինարարական աշխատանքներ են կատարել ամբողջ Փոքր Ասիայում և հատկապես իրենց թագավորության մայրաքաղաք Վանում` կառուցելով նաև բազմաթիվ նավահանգիստներ:

Թուրք լուսանկարիչ Ֆերզենդե Ջոշարը, հաշվի առնելով այս տարածքում պատմական բազմաթիվ արժեքների ի հայտ գալը, խորհուրդ է տվել ավելի մանրամասն զբաղվել տարածաշրջանի ուսումնասիրությամբ:
 

tert.am