Ո՞րն է Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարելավելու և Զանգեզուրի միջանցքի հարցի նկատմամբ ճիշտ մոտեցումը
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծումը ոչ միայն փոփոխությունների պատճառ կդառնա Հայաստանի հարավում, այլ կազդի նաև Իրանի անվտանգության և տնտեսության վրա:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքն ուժեղացրել է այս միջանցքը գործարկելու կապակցությամբ ճնշումն, իսկ Ռուսաստանը լուռ համագործակցում է այդ հարցում՝ միջանցքը վերահսկելու ակնկալիքով, Հայաստանին աջակցելու և հարավկովկասյան այս կարևոր երկրում խաղաղության ու կայունության պահպանման գործում Իրանի դերն ավելի է կարևորվում։
Մյուս կողմից Հայաստանը վարում է արևմտամետ քաղաքականություն, ամրապնդելով հարաբերությունները հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ և փորձում հեռանալ Ռուսաստանից։ Սակայն այս գործընթացը կարող է հանգեցնել լարվածության ու անկայությունյան, և հնարավորություն տալ Անկարային ու Բաքվին՝ օգտվել առիթից։
Այս իրավիճակում ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի Իրանը Հայաստանի նկատմամբ, այս երկրի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու և այնպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար, ինչպես Զանգեզուրի միջանցքիօ ստեղծմանն ուղղված ջանքերը։
Իրանը պետք է Հայաստանին օգնի հասկանալ, որ ԱՄՆ-ի ներկայությունն իր տարածքում չի նպաստելու այդ երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը, և ավելի է սրելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը, որը ներառելու է նաև կովկասյան տարածաշրջանը։
Իրականում ՄԱՆ-ին չի հուզում Հաայստանի տարածքային ամբողջականությունը։ Վաշինգտոնը փորձում է ապառուսականացնել Հայաստանը՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Եվ եթե Երևանը չափից դուրս հույսը դնի ԱՄՆ-ի վրա և չպահպանի արտաքինք աղաքականության հավասարակշռությունը, կրկրնվի այն աղետը, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի և Վրաստանի շուրջ հակամարտութուններում։
Պաշտոնական Երևանին պետք է բացատրել, որ Արևմուտքը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող պաշտպանել այդ երկրի սահմանները, քանի որ արևմտյան երկրները սահման չունեն Հայաստանի հետ, իսկ հաշվի առնելով Ռոիւսատսանի ներկայության պատմությունը, նաև ֆիզիկական, ռազմական, տեղեկատվական և տնտեսական լուրջ ներկայություն չունեն Հայաստանում։
ՀՀ իշխանությունները պետք է նաև հասկանան, որ այն կարծիքը, թե Թուրքիան կարող է լինել այս երկրի համար պոտենցիալ և վստահելի տնտեսական և քաղաքական գործընկեր, սխալ է։
Հայաստանն ունի Իրանի կարիքը, որպեսզի պահպանի իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և արտաքին աշխարհի հետ անվտանգ ու մշտական տնտեսական, ռազմական և անվտանգային հարաբերությունները։ Իսկ մյուս կողմից Իրանը, Կովկասում և Կենտրոնական Ասիայում դերակատարում ունենալու համար, ունի միայն Հայաստանին։
Հաշվի առնելով այս փաստերը, երկու երկրները պետք է ամրապնդեն քաղաքական, տնտեսական, անվտանգության և մշակութային կապերը։
Իրանը պետք է մեծացնի էներգետիկայի (էլեկտրաէներգիայի և գազի) և ճանապարհաշինության ոլորտներում ներդրումների ծավալը, որպեսզի ամրապնդի Հյուսիս-Հարավ միջանցքը, և զարգացնի երկկողմ առևտուրն ինչպես նաև համագործակցությանը բժշկության, մշակութային հարցերի և պարսից լեզվով դասավանդման ոլորտներում։
Թեհրանը պետք է Երևանի հետ համագործակցի այնքանով, որքանով Հայաստանը կքայլի դեպի Իրան և բաց թողնի այդ երկրի հետ փոխգործակցության ճանապարհը։
Իրանը նաև պետք է ընդգծի իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հետ միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ լինելու վերաբերյալ և ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում Ալևին ու Էրդողանին թույլ չտա օգտվել ստեղծված հնարավորոթյունից։
Հեղինակ՝ Էհսան Մոհդիյան, Կովկասի հարցերով
https://parstoday.ir/