Ինչպես Արցախից դուրս եկան ռուս խաղաղապահները. Բայրամովը մանրամասներ է պատմել
Ռուս խաղաղապահները 2023-ին Արցախում ադրբեջանական հարձակման մասին տեղյակ են պահվել դրանից 10-15 րոպե առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Խաղաղապահները զգուշացվել են վտանգի մասին ու խորհուրդ է տրվել հեռանալ ավելի անվտագ վայրեր կամ ապաստարաններ։ Հիմնականում նրանք հետևեցին խորհուրդներին։ Խաղաղպահները հիմքեր չունեին դա չանելու համար, քանի որ երեք տարիների ընթացքում նրանք մեկ անգամ չէ, որ զգուշացվել են հայկական ապօրինի զինված ուժերի, տարածքների ականապատման, զենքի ու զինամթերքի տեղափոխման մասին։ Խաղաղապահները պնդում էին, որ այդ հարցերն իրենց իրավասությունից դուրս են, նրանց մանդատ չենք տվել, այդ պատճառով էլ նրանք միայն ընդհանուր դիտարկում»,-հայտարարել է նա։
Բայրամովը նշել է, Ղարաբաղիղ հայերի դուրս գալուց հարց է առաջացել այնտեղ խաղաղապահ ուժերի ներկայության նպատակահարմարության մասին։
«Մենք այդ հարցը կտրուկ չենք դրել։ Արդեն գիտեինք, որ Խաղաղպահները վերջնաժամկետ ունեին։ Նրանք կարծում էին, որ իրենց կարիքը կրկին կզգացվի, եթե հայ բնակիչները ցանկանան վերադառնալ։ Նման ազդանշաններ Մոսկվայից էին գալիս։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ հայերը վերադառնալու մտադրություն չունեն, և խաղաղապահների համար պարզ դարձավ, որ այնտեղ մնալն իմաստ չունի։ Ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք լքեն այս տարածքները», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության համապատասխան, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի ևս հինգ տարով։
«Այդ ժամկետը սկսել է 2025-ի մայիսին։ Չնայած որ ռուս խաղաղպահներ Ադրբեջանում այլևս չկային, զուտ իրավաբանական տեսանկունից, որպեսզի որևէ մեկի մոտ հետո հարց չառաջան, մենք այս տարվա ապրիլի 30-ին ռուսական կողմին ուղարկեցինք պաշտոնական նոտա և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարեցինք,որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղարկվում է»,-ասել է Բայրամովը։