«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՈԻՄ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

28/11/2020

 «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

Ահավոր բարդ իրավիճակում է գտնվում հայ ժողովուրդը։Ավելին՝ կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ։Ազգովի վերլուծաբան ենք դարձել։Անձնական ձգտումները կյանքի կոչել ենք փորձում պետությունը փրկելու քողի տակ։Վախկոտը հերոս է ձևանում,իսկական հերոսին չեն լսում, սուտն ու ճիշտը խառնվել է իրար։Անձ չկա, որի դեմ բան չգտնեն,ճիշտ չկա, որ սուտ չհամարեն։Ամեն ոք իրեն իմաստուն է կարծում,ամեն անփորձ պատկերացնում իրեն պետությունը փրկող։Արդարացի պահանջով հանդես եկող սգավոր մայրերի ցավն է շահարկվում նույնիսկ։Խոհեմ մարդիկ լռել են, քանի որ բոլորը վախենում են դավաճան որակավորվելուց։ Ամենացավալին՝ վարկաբեկվում է մեր բանակը,որը տավուշյան մարտերում նոր երգերով էր փառաբանվում։Դավադրության մասին աջ ու ձախ խոսողները չեն մտածում, որ դրանով ավելի են հոգեպես սպանում հերոսածին մայրերին,որոնք մտածում են, որ իրենց որդիները ոչ թե հայրենիքի հերոսական պաշտպանության, այլ պետական այրերի դավաճանության զոհ են։Ամեն ոք այնպես է մի լուր մատուցում, կարծես թե դրանում շարադրվածի ականատեսն է։Ինֆորմացիոն դաշտը խեղված է լուրերով և բամբասանքներով։Եկեք միաբան լինենք՝ չցածրացնենք մեր բանակը, որը տասնյակ տանկեր խոցող հերոսներ է տվել և որոնց մասին ՊՆ տեսաֆիլմերը դիտելիս հաճույքից փշաքաղվում էինք։Թշնամին մեզ դավաճան չի կոչում, որովհետև մենք ինքներս ենք այդ անում։Ով դավաճան է՝ ոչ մի տեղ չի փախչի, ով իշխանություն է ուզում՝ դրա համար կա ճիշտ ուղի՝ արտահերթ ընտրություններ, որի պահանջի շուրջը պետք է միավորվենք ազգովի և նոր իշխանություններն հերթով այնժամ կհայտնաբերեն և կդատեն դավաճաններին։Շատ լավ գիտենք, թե ովքեր համապատասխան աթոռների վրա չեն և ովքեր արժանի չեն տիրելու այդ աթոռներին։Աշխարհ ծիծաղի՛ր մեր վրա,աշխարհ մեր բանակը դավաճանների հավաքածու է։Սա՞ է մեր նպատակը։Դե,օն, ուրեմն այսկերպ գնանք առաջ՝ դեպի անխուսափելի կործանում։