«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ լողորդները Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

10/05/2021

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը:
 
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
 
Ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ /սինխրոն / և բաց ջրում լողաոճերը:
 
Առաջնությունը կավարտվի մայիսի 23 –ին: