«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին

22/10/2020

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի նախագահի պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:

«Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», - ասել է Իրանի նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Իրանի սահմանամերձ քաղաքներում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, Իրանի նախագահն ասել է, որ իրենց դիրքորոշումն այս առումով բավականին պարզ է։ « Կարծում ենք, որ պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ: Բանակցությունները կլուծեն խնդիրը»,- եզրափակել է Ռոհանին։