«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՔՊ-ական Կարեն Աբազյանը բազմաթիվ որոշումներով քաղաքացիներին տրամադրել է ֆինանսական օգնություն և ցեմենտ. այս օգնությունները առերևույթ ընտրակաշառքի փաստեր են

03/12/2021

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «ՏԻՄ ընտրությունների ընթացքում մարզպետերը և համայնքի ղեկավարները սոցիալական օգնությունները չեն համարում փաստացի ընտրակաշառք։

Եվ ահա, Այրում համայնքի ղեկավար, Նոյեմբերյանի ՔՊ ցուցակի 2-րդ համար Արայիկ Պարանյանը չեղյալ է համարել սոցօգնություն բաժանելու իր որոշումը, քանի որ այն կարող է ընդունվել որպես ընտրակաշառք։

Նոյեմբերյանի ՔՊ ցուցակի 1-ին համար, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը բազմաթիվ որոշումներով քաղաքացիներին տրամադրել է ֆինանսական օգնություն և ցեմենտ։

Ակնհայտ է, որ նշված որոշումներով տրամադրված օգնությունները առերևույթ ընտրակաշառքի փաստեր են։

Հուսով եմ իրավապահները արագ կզբաղվեն այս փաստերով և կտան համարժեք արձագանք»։