«Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար պայմանները ստեղծված են». Բայրամով
05/12/2023
՛՛Բաքուն, որպես Երևանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ՛՛:
Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նա նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար ՛՛պայմանները ստեղծված են՛՛: