«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ

02/08/2021

Թուրքիայի Անթալիա նահանգում, ենթադրաբար, ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է Milliyet թերթը:

Ըստ թերթի՝ ավտոբուսը, որը ռուս զբոսաշրջիկներին տեղափոխում էր Մանավգաթից Անթալիայում գտնվող օդանավակայան, անհայտ պատճառներով բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ:

Տուժածներն ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ: