«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչ. «F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա»

01/04/2025

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացել է հունական սփյուռքի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  անդամ Գրեգորի Միքսը (հանրապետական), ով հայտնել է, որ հանձնաժողովը դեմ կլինի Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքի հարցում։

Նա մասնավորապես նշել է. «Ես կարող եմ ձեզ ասել, որ F-35- կործանիչները չեն գնա Թուրքիա: Մենք կապահովենք, որ Հունաստանը շարունակի իր ռազմավարական առաջընթացը»։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել էին «F-35» կործանիչների  ծրագրում վերստին ընդգրկման գործընթացների վերջնականացման հարցը։
https://www.ermenihaber.am/