«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն իր սահմանին տեղակայումներ է անում

15/10/2020

 Aravot.am-ը գրում է, որ Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ ուզում են ապակայունացնել Իրանում իրավիճակը:

«Եվ դա ոչ միայն Արաքս գետի ջրամբարի վերահսկողությունը վերցնելու ու ահաբեկիչների ներկայությամբ է արտահայտվում, այլև լրացուցիչ կռվաններ կան, դրանցից են Իրանում առկա թուրքախոսները, նրանց շրջանում պանթուրքիաստական շարժումները, որոնց միջոցով կփորձեն ավելի բորբոքել վիճակը, և այս ամենին գումարվում է ծայրահեղական խմբերի ներկայությունն Իրանում: «Իրանում առաջնորդվում են դանդաղ շտապիր եզրաբանությամբ, իրանական դիվանագիտությունը երբեք որևէ որոշում կայացնելիս չի շտապում, ցանկացած որոշում բավականին հեռու քայլերով է պայմանավորված: Եթե ռազմական գործողությունների դիմելուն՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա հարձակվելուն անդրադառնանք, պետք է նկատենք, որ ամեն դեպքում, Իրանը կարողանում է թեկուզ հայտարարությունների մակարդակով, անդրկուլիսյան գործողություններով կանխել նմանատիպ քայլերը, այս պարագայում էլ տեսնում ենք՝ քայլեր կատարում են, մասնավորապես՝ երեկ և այսօր Իրանի տարածքում, խոցվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, նաև Իրանը տեղակայել է իր սահմանին ցամաքային զորքերի մեծ մասն ու ծանր սպառազինություն է տեղափոխում»: