«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ռազմիկ խխունջները

27/09/2022

Հեռավոր Արևելքի խխունջները թշնամիներից պաշտպանվում են իրենց պատյաններով։
Նախկինում կարծում էինք, որ խխունջներն օգտագործում են իրենց պատյանը միայն պասիվ պաշտպանության համար, իսկ հարձակվելիս թաքնվում են դրա մեջ և սպասում, մինչև թշնամին հեռանա։ Այնուամենայնիվ, որոշ խխունջներ նման դեպքերում իրենց ամենևին էլ խխունջի նման չեն պահում. երբ ինչ-որ մեկը անհանգստացնում է նրանց, նրանք սկսում են ճոճել պատյանը՝ փորձելով վախեցնել իրենց հանգստությունը խախտողին։ Այս վարքագիծը կարելի է նկատել Karaftohelix սեռից երկու տեսակի՝ մեկը՝ Karaftohelix gainesi, ապրում է Հոկայդո կղզում, մյուսը՝ Karaftohelix selskii՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում։ Ե՛վ նրանց, և՛ մյուսներին անհանգստացնում են գետնի գիշատիչ բզեզները, և երբ նրանք հանդիպում են գետնի բզեզին, խխունջները փորձում են խեցիով հարվածել նրան:
Scientific Reports-ի հոդվածում Հոկայդոյի համալսարանի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի կենսաբանության և հողագիտության ինստիտուտի հետազոտողները գրում են, որ երկու «կռվող» տեսակները տարբերվում են Karaftohelix ցեղի մյուս ներկայացուցիչներից, թեև նրանք բոլորը միմյանց մոտ հարազատներ են։ Տարբերությունները «կռվող» Karaftohelix-ի և նրանց, ովքեր պարզապես թաքնվում են պատյանում, կարելի է գտնել ինչպես գենետիկ մակարդակում, այնպես էլ արտաքին հատկանիշներով: Նրանք, ովքեր ակտիվորեն պաշտպանվում են բզեզներից, ունեն խեցի մուտքի ավելի լայն տրամագիծ. հայտնի է, որ որքան մեծ է խխունջի ոտքը, այնքան ավելի ընդարձակ է նրա «տան» մուտքը: Մյուս կողմից, նրանց համար, ովքեր զբաղվում են պասիվ պաշտպանությամբ, «տան» մուտքը ոչ միայն ավելի նեղ է, այլև ունի որոշ կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք ուժ են ավելացնում դրան, որպեսզի անկոչ հյուրի համար այնքան էլ հեշտ չլինի  մտնել։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am