
ՀՀ-ի և Ճապոնիայի հարաբերություններին բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայ և ճապոնացի բարեկամ ժողովուրդների միջև հաստատված ջերմ հարաբերությունները շարունակ նպաստում են մեր երկրների համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերություններին բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ էլ ավելի ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը։ Հայաստանը և Ճապոնիան նրբանկատ են միմյանց համար զգայուն խնդիրների առնչությամբ և արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում:
Վստահ եմ, որ հաղթահարելով COVID-19 համաճարակի արդյունքում ստեղծված դժվարությունները՝ Ճապոնիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը ներդաշնակ հասարակության կառուցման գործում:
Թույլ տվեք հայտնել երախտագիտությունս Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող առողջապահական և տնտեսական աջակցության, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հատկացված մարդասիրական օգնության համար։
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Առաջարկվող Նորություններ
_1614360901.png )
Կապանցիները վրաններ են տեղադրել. Պա...
2021-02-26 25
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտա...
2021-02-26 20
Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյա...
2021-02-26 25
Եթե ընդդիմության առաջարկը հրաժարակա...
2021-02-26 23
Ռուսական զենքի և հայ զինվորականների...
2021-02-26 32
Փրկությունը նորից սկիզբ է առնելու բ...
2021-02-26 65
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զ...
2021-02-26 34
Ադրբեջանի զինվորականների կողմից Հադ...
2021-02-26 51
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը ...
2021-02-26 42