Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ԻՀՊԿ
11/11/2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վայր դնի զենքերը, այլապես նրանց ծանր վախճան է սպասվում։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության մեջ։
«Իրանի ռազմական հրամանատարներն ու առաջնորդը միշտ հստակ զգուշացրել են. «Եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Հայաստանի և Իրանի միջև աշխարհագրական սահմանները փոխելու համար, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,-նշված է հայտարարության մեջ: