«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հիանալի քաղաքացիական նախաձեռնություն է. ԱԳ փոխնախարար

16/01/2025

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հիանալի քաղաքացիական նախաձեռնություն է: Այս մասին այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Այդ նախաձեռնությունը հենց սկսեց քաղաքացիական հասարակությունից և խորհրդարանը դրան արձագանքեց:

Միգուցե հիմա իրավիճակը էլ ավելի խնդրահարույց է, դժբախտաբար, բայց եթե մենք ունենանք պատշաճ կամք և աջակցություն ԵՄ անդամ պետություններից, կարծումեմ՝  կկարողանանք դրական արդյունքներ ասել»,-ասաց նա: