«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի նշան բողոքի՝ Սասնա Ծռերի դատավարության․Հասմիկ Պապյան

24/09/2020

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

..Երգչուհու իմ կարիերայի ընթացքում, առնվազն երեք բեմադրություններում, համաձայն օպերային լիբրետտոյի, հայտնվել եմ “ճաղերի ետևում”: Քանի որ դերերգերը կերպավորելիս մշտապես փորձել եմ առավելագույնս համահունչ լինել կերպարների ներաշխարհին հատուկ նրբերանգների հետ, բեմում ողջ էությամբ զգացել ու ապրել եմ իմ հերոսուհիների հանիրավի բանտված լինելու մարդկային ողբերգությունը:
Հոկտեմբերի 2-ին մասնակցելու եմ “Ազատություն ապստամբներին” հավաք-երթին, ի նշան բողոքի՝ Սասնա Ծռերի դատավարության FARCE-ի դեմ:
Հ.Գ. Լուսանկարներում՝
1. Օլիմպիա թագուհի, Տ. Չուխաջյան - “Արշակ Բ”, (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո օպերա)
2. Քույր Անժելիկա- Պուչչինիի համանուն օպերայում, (Բելգիա, Լիեժ օպերա)
3. Աննա Բոլենա- Դոնիցետիի համանուն օպերայում, (ԱՄՆ, Դալլաս օպերա):