«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում

06/09/2022

 Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

 ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստներըհամաձայնել են կիսել միավորը: 

Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:

Sinquefield Cup-ին մասնակցում են  10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: