«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինդատախազի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. նա այդ պաշտոնում նշանակվել էր 3 օր առաջ

20/09/2022

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սեւակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Հրամանում ասվում է.

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով,  30-րդ հոդվածի 3-րդ մասով,  62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝

Հրամայում եմ՝

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Սեւակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից  սեպտեմբերի 19-ից»:

Հատկանշական է, որ Սեւակ Հովհաննիյանը այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք օր առաջ՝ Աննա Վարդապետյանի հրամանով: