«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը չի ընդունում միջազգային կառույցների ներկայությունը մարտի դաշտում. ՊՆ ներկայացուցիչ

12/10/2020

Պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչու Ադրբեջանը չի կատարում գերիների և դիակների փոխանակման իր պարտավորությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների և մարմինների դուրս բերում կատարվում է, թե ոչ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների ներկայացուցիչների երաշխավորությամբ, ովքեր պետք է մտնեն մարտական գործողությունների վայր, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»: