«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2008 թ-ից բոլոր ղեկավարները պնդում էին, որ Ամուլսարը պետք է շահագործվի, հիմա 2021 թ-նն է ու հանքավայրը չի շահագործվում, չի էլ շահագործվելու. Լևոն Գալստյան

25/02/2021

Մենք չենք ուզում հետ վերադառնանք նախկին քննարկումների դաշտ և բացատրենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դրա շահագործումը կամ չշահագործումը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե Ամուլսարը պետք է շահագործվի։

«Այս թեմայով արդեն ամեն ինչ ասված, քննարկված ու վերլուծված է, վերջնական մասնագիտական գնահատականը տրված է, ընդ որում իրենց իսկ բերած կազմակերպության կողմից։ Ով հասկացել է՝ հասկացել է, ով չի հասկացել՝ անիմաստ է նորից քննարկել ու վերադառնալ նախկին կետին՝ անիմատ է վերադառնալ 7-8 տարի առաջվա քննարկումներին։ Այսինքն, ջերմուկցիներն ու մնացած գիտակից քաղաքացիները հասկացել են, չհասկացողների համար նորից ամեն ինչ կրկնելն անիմաստ է»։

Նա ընդգծեց, որ դեռ 2008 թ-ից, երբ սկսվել են այդ թեմայով քննարկումները բոլոր նախկին ղեկավարները պնդում էին, որ այդ հանքավայրը պետք է շահագործվի, հիմա 2021 թ-նն է, ու հանքավայրը չի շահագործվում ու չի էլ շահագործվելու։

«Էլ որևէ վերլուծություն, որևէ բացատրություն չունենք այդ թեմայով։ Սերժն էլ է ասել, որ շահագործվելու է, Տիգրան Սարգսյանն էլ է ասել, Հովիկ Աբրահամյանն էլ է ասել, Կարեն Կարապետյանն էլ, Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է ասում, ու որևէ մեկի մոտ չի ստացվել, ինչպես են որոշել, որ հիմա իրենց մոտ պետք է ստացվի»։