«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կուբայի ԱԳ նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը կանխելու հումանիտար աղետը կղզում

27/05/2026

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Հարավի երկրներին, մոբիլիզացնել ջանքերը՝ կղզում հումանիտար աղետը կանխելու համար։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 26-ի նիստի ընթացքում։

«Ես խնդրում եմ միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ կանխելու համար այն հումանիտար աղետը, որը կարող է բռնկվել», - նշել է նա։ Նախարարը կոչ է արել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետություններին գործողություններ ձեռնարկել՝ պաշտպանելու խաղաղությունն Ամերիկա մայրցամաքում: