«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԲԱԶԱ ՀԻՄՆԵԼ. hraparak.am

17/06/2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:

«[Ռազմաբազայի] Թեման Շուշիի համաձայնագրի դրույթներից դուրս չէ: Այս հարցի հետագա զարգացումը հնարավոր է: Այժմ գլխավորը սահմանների անվտանգությունն ապահովելն է: Բանակցությունները, որոնք Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը կանցկացնեն միմյանց միջև, ինչպես նաև մենք կանցկացնենք, կարող են զարգացնել այս թեման», - թուրքական «Հուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը, ով Բաքու էր այցելել։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ գործելու են երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»: