«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեկ Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով հայկական կողմը վնասներ չի կրել. Թորոսյան

21/09/2022

Սեպտեմբերի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Արամ Թորոսյանը անդրադարձել է նաև երեկ ադրբեջանական կողմից Ներքին հանդ գյուղի ուղղությամբ հնչած կրակոցներին․ «Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմը վնասներ չի կրել»,- ասել է նա։

Եռաբլուրում լրագրողները ՊՆ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցին, թե կա արդյո՞ք որևէ փոփոխություն Ջերմուկի մատույցներում գտնվող ադրբեջանական խմբի մասին, որի առնչությամբ ավելի վաղ ԶՈՒ գլխավոր շտավի պետ Էդվարդ Ասրյանն ասել էր` խումբը զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով։

Ի պատասխան Թորոսյանը նշեց` ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացնեն արդյունքը։