«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուսինե Ղարախանյանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենին

01/08/2021

Հուլիսի 31-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Շերլի Ավետյանին:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը Շերլի Ավետյանի հետ քննարկել է Արցախի եկեղեցիների ու վանքերի վերանորոգման խնդիրների հետ կապված մի շարք հարցեր, որոնց լուծմանը Շ. Ավետյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը, և հավելել, որ Շերլի Ավետյանի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ սկսել Ամարասի վանքում։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Լ.Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել Շ. Ավետյանին 44-օրյա պատերազմի ընթացքում արցախահայությանը սատարելու, բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։