«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր մայրուղով երթևեկության կարգը շարունակում է մնալ անփոփոխ՝ առանց խոչընդոտների

26/08/2022

 Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, որի նկարահանող խումբն առանց խոչընդոտների այսօր՝ օգոստոսի 26-ին, երթևեկել է նշված ճանապարհահատվածով:

Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկող քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Ավելի վաղ՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Գերատեսչությունից հավելել են, որ այլընտրանքային ճանապարհահատվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ նախօրեին տեղեկացրել էր, որ այլընտրանքային ճանապարհը կգործարկվի սեպետեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ մինչ այդ նոր ճանապարհի երկայնքով շարունակվում է խաղաղապահների վերատեղակայումը: