«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վաղը կայանալիք ԱԺ լիագումար նիստի օրակարգում կլինի 18 հարց

25/10/2021

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Հաստատվել են նաեւ ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը: