«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԱՀՄԱՆԻՆ ԱՆՀԱՆԳԻ՞ՍՏ Է

26/09/2020

Քիչ առաջ Արցախից լուր ստացանք, որ սահմանին անհանգիստ է, հակառակորդի ինտենսիվ շարժ է նկատվում: Մոտ երկու ժամ առաջ բոլոր զորամասերում զգոնության բարձացում են տվել, զորամաս կանչվել սպայական ողջ անձնակազմը: Ու թեեւ լուրը տարբեր շրջանակներից հաստատում են, սակայն Արցախի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ մեզ փոխանցեց, որ սահմանին առավել քան երբեւէ հանգիստ է.«Կարող եմ միանշանակ ասել, որ սահմանի ողջ երկայնքով խաղաղ վիճակ է, որեւէ անհանգստացնող միջադեպ չկա»:

Հարցեցինք զորամասերում զգոնության բարձրացման եւ սպաներին շտապ կանչի մասին, խոսնակն անդրդվելի մնաց.«Արտառոց որեւէ բան այս պահին չկա»:

Գրում է Հրապարակ թերթը: