«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Փաշինյանը Հայաստանը դնում է թուրքադրբեջանական աքցանի մեջ». Սուրեն Սուրենյանց

14/04/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:
Թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել է Միրզոյանը:
Բայրամովին այս փաստարկը չի համոզել: Անթալիան, այսպիսով, ընդամենն արձանագրեց պաշտոնական Երևանի և Բաքվի մոտեցումների տարբերությունը և ավելի մշուշոտ դարձրեց խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը:
Երբ Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, հաղորդագրություն է տարածվում, թե «նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը», տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը հիմա էլ նախադրյալներ է ստեղծում ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար:
Մանավանդ, օրինակ, Սահմանադրության փոփոխության պահանջն արդեն, թերևս, նաև Անկարայի օրակարգում է: «Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ, և Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ»,- ասել է Սերդար Քըլըչը, ով Անկարայի բանագնացն է հայ-թուրքական բանակցություններում:
Ինչո՞ւ հատկապես ուշադրության կենտրոնում պահեցի Թուրքիայի դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն հույսը դրել է Թուրքիայի «կառուցողական» միջնորդության վրա, որը իբրև թե պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը: Անկարայից պարբերաբար «սառը ջուր» են լցնում Փաշինյանի պատրանքների վրա՝ համերաշվելով ադրբեջանական պահանջների հետ: Ռուսական հասանելի միջնորդությունը մերժած իշխանությունը «ինքնիշխանական» կարգախոսնե