«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրիգորյանը՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի ձախողման մասին

05/06/2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Հանրային ՀԸ լրագրողի այն հարցին, թե մոսկովյան եռակողմ հանդիպումը 20 րոպե է տևել՝ ի տարբերություն Արևմուտքում տեղի ունեցողների, միթե սա ազդակ է, որ Ռուսաստանը ձախողում է միջնորդի իր դերը, նշեց՝ կարծում է՝ Մոսկվան պետք է տա գնահատական․

«Քանի որ իրենք են միջնորդը ու դրանից առաջ երկկողմ հանդիպումներ էլ են եղել, այդտեղ ևս բազմաթիվ հարցեր են քննարկվել, բայց ընդհանուր առմամբ, այդ հանդիպումների ժամանակը, ավելի շատ միջնորդներն են իրենց ջանքերով, աշխատանքով ստեղծում միջավայրն ու առաջ տանում։ Հայկական կողմի համար կարևորվում են այն հարցերը, որոնք օրակարգային են, և մենք դրանք ենք առաջ տանում»,- ասաց նա։