«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն. Իսրայելի ՊԲ

01/10/2024

Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն:

Իսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ:

«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է զգոն լինել և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: ՑԱԽԱԼ-ն անում և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ պայթյուններ են հնչել նաև Երուսաղեմում։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Լիբանանում շիա իսլամական «Հըզբոլլահ» կազմակերպության դեմ իսրայելցի զինվորականների գործողության:

ԱՄՆ-ն Իշխանությունները հանդես են եկել ուղերձով, որում նշվում է, որ իրենք ակտիվորեն կպաշտպանեն Իսրայելին, իսկ հարձակումը լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար։