«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք կտրականապես դեմ ենք պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ամերիկյան և իսրայելական փորձերին. Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբաս

23/01/2026

Պաղեստինի ժողովուրդը կառչած է իր տարածքին և դեմ է իրեն տեղահանելու ցանկացած փորձի։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը այս մասին հայտարարել է Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք կտրականապես դեմ ենք պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ամերիկյան և իսրայելական փորձերին», - ասել է Աբբասը։

 Մահմուդ Աբբասը եռօրյա այցով ժամանել է Մոսկվա։ Մեկ օր առաջ պարոն Պուտինը հայտարարել էր, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված Գազայի խաղաղության խորհուրդն է։

https://www.vedomosti.ru/politics/articles/2026/01/22/1171119-v-kremle-prohodyat