«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դադարել են Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները

21/08/2020

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե

 Բալայանի լիազորությունների դադարման մասին:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ օգոստոսի 14 ին,  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահե Բալայանի հրաժարականի մասին հայտարարությամբ: