ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բայդենը չի կողմնորոշվել, թե ելույթից հետո ինչպես իջնի բեմից
22/09/2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հանրային վայրում անհարմար դրության մեջ է հայտնվել. նա բեմից իջնելիս մոլորվել է, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Global Fund Conference միջոցառման ժամանակ:
Բայդենը, ավարտելով ելույթը, սկսել է բեմից իջնել, սակայն հանկարծ կանգ է առել ու շուրջը նայել՝ հայացքով փորձելով հարցնել նստած մարդկանց՝ ինչպես իջնել բեմից և մի քանի անհաստատ քայլ է արել: