«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին անհապաղ միջամտել, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանությունից. Հենրիխ Մխիթարյան

29/09/2020

Լեռնային Ղարաբաղում դեռևս շարունակվում են ծանր ռազմական գործողությունները, բազմաթիվ զոհեր կան երկու կողմերից։ Այս մասին իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծության է ենթարկվում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանցիների սկսած հարձակումը խաղաղ բնակչության վրա խիստ դատապարտելի է։

Մարդկության հանդեպ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը անհետաձգելի և կենսական կարևորության հարց է։ Թուրքիան պետք է դադարի աջակցել այս հարձակմանն՝ այդ թվում մատակարարելով օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին հայերի վրա հարձակվելու նպատակով։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին անհապաղ միջամտել, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանությունից»,-գրել է նա։