«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը գագաթնաժողով կանցկացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

18/09/2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում կանցկացնի վիրտուալ COVID գագաթնաժողովը: Այս մասին ուրբաթ ՝ սեպտեմբերի 17 -ին, հայտարարել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կբարձրաձայնի համաճարակի, կլիմայի խնդրի, ժողովրդավարության պաշտպանության մասին:

Թե կոնկրետ ով է հրավիրված միջոցառմանը, չի նշվում:

Հայտնի է, որ ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 14 -ին: Սեպտեմբերի 21 -27-ը կսկսվեն ՄԱԿ -ի անդամ երկրների ղեկավարների ելույթների լսումները: