«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ից պահանջել է անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ֆինանսավորումը և ավելի ուժեղ պատասխան տալ Արցախի շրջափակմանը

03/02/2023

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայի 30-րդ շրջանը ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը, մասնակցելով ի պաշտպանություն Արցախի ակցիային, հանդես է եկել ելույթով: Ինչպես այս մասին տեղեկացնում է նա իր ֆեյսբուքյան էջում, նշել է.

«Ոչ մի կոպեկ: Ոչ ևս մեկ դրամ: Կոնգրեսը պետք է դադարեցնի Ադրբեջանի ֆինանսավորումը. Մենք չենք կարող անտարբեր մնալ, քանի որ Բաքվի դահիճը դաժանորեն հարձակվում է արցախցիների վրա. Համախմբվել է պետք ANCA-ի հետ՝ պահանջելով ԱՄՆ-ից ավելի ուժեղ պատասխան տալ շրջափակմանը և պատերազմի սպառնալիքին»։

Нет описания.