«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ երկկողմ երկխոսությունը. Մամեդով

14/05/2025

Ադրբեջանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ երկկողմ երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նա կրկին ընդգծել է, որ խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է՝ այսպես կոչված «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով»:

Մամեդովը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին: