«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շառլ Միշելը հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում

31/07/2024

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը։ POLITICO-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին ՄԹ-ում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ սեղանի շուրջ և «ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը:

«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն գործարքը, քանի որ նախագահ Միշելն արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: