Արմավիրի մարզպետը ոսկե մեդալներ է հանձնել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին
10/12/2020
Այսօր ընդունել և գերազանցության ոսկել մեդալներ եմ հանձնել Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին:
Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար շնորհավորել եմ մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին:
Հանդիպման ընթացքում մեդալակիրների հետ զրուցել եմ նաև նրանց մասնագիտական ուղղվածության և նախնական հաջողությունների շուրջ` ցանկանալով, որ լուրջ ձեռքբերումներ ունենան իրնեց ընտրած մասնագիտություններում և հետագա հանրօգուտ աշխատանքով արժանին մատուցեն հայրենիքին:
Համբարձում Մաթեւոսյան