«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Հերքում

11/06/2020

Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց: Քաղաքացին այստեղ էլ դժգոհել է հիվանդասենյակի պայմաններից, բուժաշխատողների վերաբերմունքից, պնդել, որ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել, և մինչ կկատարեին քաղաքացու պահանջը՝ 1 ժամվա ընթացքում նա նոր պայման է առաջադրել. Տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Այդ ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և բուժաշխատողների ուշադրության առումով որևէ խնդիր չկար: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով հիվանդի ապրումներն ու հաճախ արտահայտվող հուզականությունը, և կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշում է ընդունել նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը:

Նյութը` Arsakhpress