«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը սկսել է մշակվել հոկտեմբերի 10-ից․ Մարիա Զախարովա

10/11/2020

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղարար ուժերի տեղակայման հարցը մշակվել է հոկտեմբերի 10-ից։ «Դիտորդների, խաղաղապահների հարցը քննարկվել է դեռ մի ամիս առաջ։ Այն քննարկվել է փորձագետների մակարդակում, դիվանագետների մակարդակում բանակցությունների ժամանակ այն արդեն օրակարգում էր։ Ինչպես հասկանում եք, նմանատիպ հարցերը մշակվում են մանրակրկտորեն, հաշվի առնելով, որ խոսքը ոչ թե երկու, այլ երեք հակամարտող կողմերի մասին է»,- ասել է Զախարովան՝ «Դոժդ»-ի եթերում։ Նա նաեւ հավելել է, որ նման որոշումները չեն կայացվում առանց մանրամասն եւ դետալային մշակման։