«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ ճարտարապետի պատվին

11/09/2021

Թեհրանում Հ. Մ. «Արարատ» կազմակերպության hարակից պողոտան՝ նախկին Աֆթաբը, անվանափոխվել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին: Այդ մասին հայտնում է parstoday-ը: Կայքի տեղեկություններով՝ մայրաքաղաքի իշխանությունները և քաղխորհրդի ներկայացուցիչները վերանվանման մասին որոշումը կայացրել են, երբ նախորդ տարի այցելություն են իրականացրել «Արարատ» մարզավան և ծանոթացել Ռ. Ոսկանյանի հեղինակած Ս. Խաչ մատուռի պատմական շինության հետ:

Ռոստոմ Ոսկանյանը ծնվել է 1932 թ. Իրանում, մահացել է 2013 թվականին Ամերիկայում: Ավարտել է Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: Նա Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Ռոստոմ Ոսկանյանի նախագծած շինությունները բազմաթիվ են՝ հասարակական ու բազմաբնակարան շենքեր, այդ թվում՝ «Արարատ» մարզավանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարյանի անվան մանկապարտեզը, Թավրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու ձևավորումը, և այլ կառույցներ: