«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերը անհապաղ հարկավոր է միջազգայնացնել

03/12/2020

Բաքուն կարո՞ղ է արդյոք Հայաստանից ռազմատուգանք պահանջել. ադրբեջանական աղբյուրները վերջերս նույնիսկ թիվ շրջանառեցին՝ 50 մլրդ դոլար: Պահանջել՝ գուցե կարողանան, ստանալ՝ հազիվ թե... կարծում է Արա Ղազարյանը:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Իրավական գործընթացում այդ հնարավորությունները քիչ են, մանավանդ, որ ՄԻԵԴ-ը կիրառում է կողմերի հնարավորությունը հաշվի է առնում, այստեղ կարելի է բացառել այդ խոշոր թվերը:

Ըստ Ղազարյանի՝ ֆինանսական կոնտրիբուցիայի մասին հնարավոր է խոսել միայն, երբ կա խաղաղության պայմանագիր, ոչ թե մեր այժմյան ունեցած՝ պատերազմի դադարեցման փաստաթուղթը: Այս դեպքում Բաքվի կողմից ստատուս քվոյի ձգձգումը կլինի Երևանի օգտին՝ ասում է:

Արա Ղազարյան -  Իրավաբանորեն այն կողմն է խոցելի, ով ստատուս քվո է ձգտում: Ադրեբաջանը խոցելի է, հիմա մենք առավելություն ենք ստանում:

Միջազգային ատյաններին ներկայացնելու նպատակով հայկական կողմն էլ պետք է հաշվառի պատերազմից իր կորուստները՝ կորցրած բիզնեսներ, տներ և այլ գույք: Դանդաղելը սխալ կլինի՝ համոզված է ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչը:

Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Հակաքայլն այն է, որ Հայաստանն ինքը պետք է առաջինը մտածի այդ մասին, վնասների մասին:

Հրատապն այժմ՝ ադրբեջանցիների մոտ հայտնված հայ գերիների խնդիրն է: Հարցը՝ կառավարությունը խումբ առ խումբ ՄԻԵԴ է հասցնում՝ փորձելով միջազգային դատարանի կիրառած միջանկյալ միջոցով գոնե տեղեկություն ստանալ՝ առողջական ինչ վիճակում, ինչ պայմաններում են թշնամու մոտ գտնվող զինվորական ու քաղաքացիական մեր անձինք:

Եղիշե Կիրակոսյան - էս պահի դրությմաբ մենք ժամկետ ունենք մինչև ամսի 4-ը՝ վաղը, որ Ադրբեջանը պետք է կոնկրետ անձանց վերաբերյալ ներկայացնի տեղեկություններ: Մի քանի օր առաջ նաև ներկայացրել ենք մի քիչ ավելի մեծ խմբի՝ ենթադրյալ ռազմագերիների մասին պահանջ՝ այս պահին մանրամասներ չեմ բացի:

Երկրի հետագա քայլերի համար՝ անհրաժեշտ է նաև... աշխարհին ներկայացնել Ադրբեջանի իրական դեմքը. ֆոսֆորական անթույլատրելի զենք ու կասետային ռումբ կիրառող, գերիներին նվաստացնող երկիրն ագրեսոր է, որը անարադար պատերազմ է վարել:

Արա Ղազարյան - Այս փաստարկը մեզ շատ է պետք գալու, որ առաջ տանենք մեր վեճերը տարբեր դատարաններում, ընդհուպ Հադրութի դեօկուպացիային, որը մոտ ապագայում կբարձրացվի, խոսքը 7 շրջանի մասին չէ, որոնք Արցախը հայտարարել է հանրային իրավունքի ուժով անկախ տարածք:

Փաստաբաններին հիմնավոր ապացույցներով ապահովելու նպատակով՝ Արցախի ու Հայաստանի օմբուդսեմեններին զուգահեռ, այժմ տվյալներ հավաքելու գործով են զբաղված ինչպես տեղական, այնպես էլ հեղինակավոր միջազգային կառույցները:

Արթուր Սաքունց (իրավապաշտպան) - Ակնկալվում է Ամնեստի ինթերնեյշընլի կողմից զեկույց: նրանք փաստերի հիման վրա լրացուցիչ ճշտումներ են անում:

Դեռևս սպասողական վիճակ է՝ Հայաստանի արտգործնախարարության նոյեմբերի 13-ի հաղորդագրության առումով: Եթե Բաքուն չարձագանքի՝ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք քարոզելու, մշակութային մեր ժառանգությունը ոչնչացնելու մեղադրանքներին...վեճը մեր երկիրը կփորձի լուծել այլ հարթակում:

Եղիշե Կիրակոսյան - Նախատեսվում է, որ եթե բանակցությունների միջոցով վերջը չի լուծվում՝ կողմերն իրավունք ունեն խնդիրը փոխանցել ՄԱԿ-ի միջազգային դատարանին:

1Lurer.am