«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ-ում նախագահի ընտրություններ են, ընդդիմությունը չի մասնակցում

02/08/2021

Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ նախագահ կընտրեն այսօր։ Պատգամավոր Նարեկ Բաբայանը  հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կմեկնարկի այսօր՝ ժամը 16։30-ին՝ 45 րոպե տևողությամբ։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը  ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ալեն Սիմոնյանին։

«Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Նշենք, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են։ Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ եթե մինչև քվեարկությունը նրանք չազատվեն կալանքից, իրենք ընդհանրապես չեն մասնակցի ընտրություններին։