«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն ու Պուտինը քննարկել են՝ կա՞ն արդյոք Մինսկի գործընթացը տեղից շարժելու նախադրյալներ

17/06/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են՝ արդյոք կա՞ հնարավորություն ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմը։
«Նրանք (նախագահները) խոսել են ոլորտների մասին, որոնցում ունենք իրական, հստակ տարաձայնություններ՝ սկսած Ուկրաինայից, որտեղ նախագահ Բայդենը հաստատել է մեր հանձնառությունն այդ երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև քննարկել են՝ կա՞ն նախադրյալներ Մինսկի գործընթացը տեղից շարժելու համար»,-օդանավում լրագրողներին ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։