«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձրացնի Արցախի ճանաչման դրոշը. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

23/10/2020

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձրացնի Արցախի ճանաչման դրոշը։ 

Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով յուրաքանչյուր քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել  միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործին»: